Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/13413/05/13 վարչական գործով որոշում

24.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ, 76-րդ հոդվածներ

ՎԴ/13413/05/3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


21.07.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա. Թովմասյանս, քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Ռազմիկ Հովսեփյանի ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության, երրորդ անձ` Էդուարդ Շահնազարյանի` 06.11.2013թ. թիվ ԱԷ 406708 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Ռազմիկ Հովսեփյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական Դատարան ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության, երրորդ անձ` Էդուարդ Շահնազարյանի` 06.11.2013թ. թիվ ԱԷ 406708 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 21.07.2014թ.` ժամը 11:20-ին:
Նշված նախնական դատական նիստի ընթացքում համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Վարչական գործով ըստ հայցի Ռազմիկ Հովսեփյանի ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության, երրորդ անձ` Էդուարդ Շահնազարյանի` 06.11.2013թ. թիվ ԱԷ 406708 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 23.10.2014 թվականին` ժամը 12:00-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ N 325):
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` ԱՐՄԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/218/

Էլ. փոստ`