Վճարման կարգադրության գործով հրապարակային ծանուցում
01.08.2014
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն
§01¦ օգոստոս 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1
+(374261) 20149
Գավառի տարածքային հարկային տեսչության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված սույն գրությանը կից ցուցակում նշված վճարման կարգադրությունը և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, սույն գրությանը կից ցուցակում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո ստորև նշված վճարման կարգադրությունը համարվում է պատասխանողի կողմից ստացված:
Նշված վճարման կարգադրությունն օրենքով սահմանված կարգով պատասխանողի կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (02565518 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայցª վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:
ԴԱՏԱՎՈՐ______Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր)
2014թ. օգոստոսի 1-ի գրությանը կից
Գործի համարը` ՎԴ2/1708/03/12, պատասխանող` Արթուր Ֆելիքսի Խանձրածյանի, հասցեն` ք. Գավառ, Ազատության 49/36, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 24.01.2012թ., 162232, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1
Հեռ..` +374 261 20149
Էլ. փոստ`