Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1949/05/14 վարչական գործով, դատական ծանուցագիր

18.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Վարչական գործ
թիվ ՎԴ/1949/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«20» օգոստոսի 2014թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Կարեն Մաթևոսյան, քննարկելով թիվ ՎԴ/1949/05/14 վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Սարգիս Կնյազյանը հայցադիմում ներկայացնելով ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցված թիվ 10531 ապրանքային նշանը նախորդ հինգ տարիների ընթացքում ԱԾՄԴ-ի 43-րդ դասով օգտագործված չլինելու փաստը ճանաչելու և որպես հետևանք` թիվ 10531 ապրանքային նշանի պետական գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, միաժամանակ միջնորդել է «Վալետտա» ՍՊ ընկերությանը դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ։
ՀՀ վարչական դատարանի 25.04.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և «Վալետտա» ՍՊ ընկերությունը վարչական գործով դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ։
Դատաքննությունը ադյունավետ իրականացնելու համար ՀՀ վարչական դատարանը հրավիրվել է նախնական դատական նիստեր։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստերի արդյունքներով վարչական գործը նախապատրաստված է դատաքննության, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123 և 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/1949/05/14 վարչական գործը դատաքննության նշանակել 2014թ. նոյեմբերի 04-ին, ժամը 11։00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում /ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, նիստերի դահլիճ թիվ 101/։
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։



ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/225/

Էլ. փոստ`