Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7482/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

30.09.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 29 » սեպտեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/7482/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Գևորգ Բոջուկյանին
Հասցեն` ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ. 34շ. բն.4


Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Գևորգ Բոջուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը` 12։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/7482/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.09.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Ժ.Աղաջանյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Գևորգ Բոջուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 302-րդ հոդվածով սահմանված` բաց թողնված ժամկետը համարել հարգելի։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 29.08.2013 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանում 27.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Դատարանի 30.06.2014 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/7482/05/13 վարչական գործով հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումները, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել են պատասխանողի վերջին հայտնի գրանցման վայրի հասցեով և հայցադիմումն ու դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
26.09.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցված պատասխանողը դատական նիստին չի նարկայացել։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել պատասխանողի բացակայությամբ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/7482/05/13 վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Գևորգ Բոջուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը` 12։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։




ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ



Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`