Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0501/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

17.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0501/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 14.10.2014թ.
Հասցեատեր` Դավիթ Հրաչյայի Հարությունյան
Հասցե` ք. Երևան, Վ. Վաղարշյան 26-21

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Սեյրան Մանթաշյանի, Ռուզաննա Մանթաշյանի և Իսկուհի Ավագյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ՝ <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության և Դավիթ Հրաչյայի Հարությունյանի՝ Սեյրան Մանթաշյանի, Ռուզաննա Մանթաշյանի, Իսկուհի Ավագյանի և <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության միջև 04.05.2011թ.-ին կնքված թիվ 112, 02.04.2012թ.-ին կնքված թիվ 44, 27.06.2012թ.-ին կնքված թիվ 99, 17.12.2012թ.-ին կնքված թիվ Ա-09, 05.03.2013թ.-ին կնքված թիվ Ա-09 գրավի պայմանագրերի հիման վրա <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության գրավի իրավունքների պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչելու և նույն պայմանագրերի հիման վրա ք. Երևան, Միկոյան խճուղի 7 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված <<Պրոմեթեյ բանկ>> ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 31.10.2014թ.-ին ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/230

Էլ. փոստ`