Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0098/05/08 վարչական գործով «Գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում

01.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0098/05/08

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 փետրվարի 2015թ. ք.Սևան

ՀՀ վարչական դատարանը (Սևանի նստավայր)՝ դատավոր Ա.Մկրտչյան, քննության առնելով ըստհայցի` ՀՀ ֆինանսների նախարարության Սևանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Արմո Կոլյայի Սարգսյանի՝ 66.000 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Վերոնշյալ վարչական գործով կայացած նախնական դատական նիստերի արդյունքում, դատարանը համարում է գործը դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Հիմք ընդունելով վերը նշվածը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ,123-րդ հոդվածներով ևՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի՝ ՀՀ ֆինանսների նախարարության Սևանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Արմո Կոլյայի Սարգսյանի՝ 66.000 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը նշանակել 2015թվականի մարտի 31-ին, ժամը 14:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր) շենքում (ք. Սևան, Աբովյանփողոց, թիվ 6/1, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆԴԱՏԱՐԱՆ

¦____§____________ 2015թ. 1501,ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

Ելից N ԴԴ-9/2________ +(374261) 20149

Արմո Սարգսյանին
(հասցեն՝ ք. Սևան, Խորհուրդների 24)

Ուղարկվումէ ¦Գործը դատաքննության նշանակելու մասին§ ՀՀ վարչական դատարանի 24.02.2015թ. որոշումը:
Դուք հրավիրվում եք որոշմամբ նշված վայրում և ժամանակիննշանակված դատական նիստին(ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Առդիրորոշումը՝ 1թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ









Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`