Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/7391/05/14 վարչական գործով որոշում

02.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ, հոդված



ՎԴ/7391/05/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՆՑՆԵԼՈՒ, ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.11.2014թ. ք. Երևան
ՀՀ վարչական դատարանի« դատավոր՝ Ա.Թովմասյանս« ուսումնասիրելով թիվ ՎԴ/7419/05/14 վարչական գործն` ըստ հայցի ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ընդդեմ Արմեն Ասրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ծանոթանալով Արմեն Ասրյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումին ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 31.07.2011 թվականի թիվ ԱԳ 532181 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է արձակել վճարման կարգադրություն՝ Արմեն Ասրյանից 25.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 13.07.2012 թվականին արձակված վճարման կարգադրությամբ կարգադրել է Արմեն Ասրյանին կատարել 25.000 ՀՀ դրամ վճարելու պահանջը կամ ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։
Արմեն Ասրյանը Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել 31.07.2011 թվականի թիվ ԱԳ 532181 որոշումը։
Միաժամանակ միջնորդել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարել, նշելով, որ ինքը որոշման մասին իմացել է 28.10.2014 թվականին դատարանի վճարման կարգադրությանը կից որոշումը ստանալուց պահից, քանզի որոշումը չի ստացել, ինչը կարող է հաստատվել պատասխանողի կողմից իրեն որոշումը առաքելու վերաբերյալ փաստաթղթերի և դրանցում առկա ստորագրությունների ուսումնասիրման արդյունքում։ Վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը խնդրել է հայցադիմումի ներկայացման համար սահմանված ժամկետի բաց թողումը համարել հարգելի և վերականգնել այն։
Մինչև 07.01.2014 թվականը գործող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատաuխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել։ Այu դեպքում վճարման կարգադրությունը վերանում է։
Քանի որ վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումը ստացվել է մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ժամանակ, ապա Դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի է մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենգիրքը։
Նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում, ուստի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 13.07.2011 թվականին արձակված վճարման կարգադրությունը մինչև 07.01.2014 թվականը գործող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի ուժով վերացել է և անհարժեշտ է անցնել հայցային վարույթի։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 11-րդ արձանագրության 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուչ ոք, ում կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք...
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետներում իր գործի քննության իրավունք։
Դատարանը գտնում է« որ Արմեն Ասրյանի միջնորդությունը ենթակա է բավարարման« քանի որ պատասխանողի կողմից դատավարական ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով։
Ուսումնասիրելով Արմեն Ասրյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գտնում եմ, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 78-րդ և մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիքի 159-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Արմեն Ասրյանի միջնորդությունը բավարարել՝ վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը։
2.Արմեն Ասրյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 31.07.2011 թվականի թիվ ԱԳ 532181 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, ընդունել վարույթ։
3. Ըստ հայցի ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ընդդեմ Արմեն Ասրյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ վճարման կարգադրության վարույթից անցնել հայցային վարույթի և նախնական դատական նիստը նշանակել 2015 թվականի մարտի 19-ին ժամը` 11։40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։
4. Որոշումը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով« օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։


ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/218/

Էլ. փոստ`