Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2830/05/12 վարչական գործով որոշում

26.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 __
«06» մարտի 2015թ.

Թիվ ՎԴ/2830/05/12 վարչական գործով
հայցվոր՝ Բաբկեն Տեր-Ավագյան-ին
Հասցեն` ք. Գյումրի, Կոմիսարների փ., 74 տ.


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի մարտի 06-ի` գործի նոր քննության վարույթ հարուցելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:

Առդիր` 1 թերթ։


Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/2830/05/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ
ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, քննության առնելով ըստ հայցի Բաբկեն, Նաիրա, Անահիտ Տեր-Ավագյանների և Հեղինե Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարան` 09.03.2012 թվականի թիվ 8 արձանագրության 1 և 1.3 կետերը հայցվորների մասով վերացնելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով նոր քննության վարույթ հարուցելու հարցը.


Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի (դատավոր Արման Թովմասյան) 11.04.2014 թվականի վճռով Բաբկեն, Նաիրա, Անահիտ Տեր-Ավագյանների և Հեղինե Հարությունյանի հայցը բավարարվել է մասնակի:
Նշված վճռի դեմ 30.05.2014 թվականին վերաքննիչ բողոք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է թիվ ՎԴ/2830/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի ապրիլի 11-ի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան որոշմամբ նշված ծավալով նոր քննության:
Նշվածը հաշվի առնելով` դատարանը եզրակացրեց, որ սույն գործով պետք է հարուցել նոր քննության վարույթ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ և 177-րդ հոդվածներով,



Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի Բաբկեն, Նաիրա, Անահիտ Տեր-Ավագյանների և Հեղինե Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարան` 09.03.2012 թվականի թիվ 8 արձանագրության 1 և 1.3 կետերը հայցվորների մասով վերացնելու պահանջի մասին գործով հարուցել նոր քննության վարույթ:
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2015 թվականի հունիսի 01-ին, ժամը 10:30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/224/

Էլ. փոստ`