Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6421/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

26.03.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Ելից N- ԴԴ9- ---------
17.03.2015թ.
ԹիվՎԴ/6421/05/14 վարչական գործով
պատասխանող՝ Էրեբունու նոտարական
տարածքի նոտար Անահիտ Ղազարյան-ին
Հասցեն` Երևան քաղաքի Խորենացու 162Ա

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Արևիկ, Վաղարշակ և Մարգար Աթոյանների ընդդեմ Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի, երրորդ անձինք Սուսաննա Աթոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործողությունն ոչ իրավաչափ ճանաչելու և որպես իրավական հետևանք՝ 17.07.2014 թվականի ժառանգության իրավունքի թիվ 5335 վկայագիրն և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով նախանական դատական նիստը տեղի կունենա 2015թ. ապրիլի 02-ինժամը՝10:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում(ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդհարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ։(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով)։

ԴԱՏԱՎՈՐ Ռ.ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆՌ. ՄԱՔԵՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/224/

Էլ. փոստ`