Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6001/05/14 վարչական գործով, դատական ծանուցագիր

27.11.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23
№ ԴԴ-9Ե ––––––––––––––
« 31 » հոկըեմբերի 2014թ.


Թիվ ՎԴ/6001/05/14 վարչական գործով ՀԱՅՑՎՈՐ` Արսեն Խուդիյանին
Հասցեն` ք.Երևան, Սարմենի, 92 բն., 11


Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/6001/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 29.10.2014 թվականի որոշումը՝ հայցադիմումը վերադարձնելու մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը։

Առդիր` « » թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ


ՎԴ/6001/05/14


ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.10.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանս, ուսումնասիրելով Արսեն Խուդիյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Արսեն Խուդիյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 30.09.2014 թվականի թիվ 1402177294 որոշումը։
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` գտնում եմ, որ այն ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է`
1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը.
3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը.
4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
7) հայցվորի պահանջը.
8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.
10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։
Հայցադիմումի ուսումնասիրությունից պարզվել է, որ Արսեն Խուդիյանի կողմից չի պահպանվել օրենքով սահմանված հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող՝ հայցվորի անձնական տվյալների (անձնագրային տվյալները) մասին նշում կատարելու պահանջը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումին կցվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հայցադիմումը պետական ֆինանսների կառավարման մարմին սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելը հավաստող փաստաթղթերը։
Հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ հայցադիմումին կից չի ներկայացվել հայցադիմումը պետական ֆինանսների կառավարման մարմնին օրենքով սահմանված կարգով ուղարկելը հավաստող փաստաթուղթ։

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները։
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Արսեն Խուդիյանի կողմից ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ մասով և 74-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով սահմանված հայցադիմումին առաջադրվող պահանջներին, ուստի գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 79-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Արսեն Խուդիյանի կողմից ներկայացված հայցադիմումն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերադարձնել Արսեն Խուդիյանին։
Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման oրը։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո հինգօրյա ժամկետում։




ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`