Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզի ԼԻՃՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

25.06.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

v
Հայտարարություն
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 14:00-ին, Լիճքի հիմնական դպրոցում, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք,Ա 6 թաղ,1 փողոց,14 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել` 094-07-24-54 հեռախոսահամարով
 

Հասցե` ՀՀ,Գեղարքունիքի մարզի, գ. ԼԻՃՔ, Աթղմ.1փ.,14շենք

Հեռ..` +374 94 072454

Էլ. փոստ`