Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի մասին

27.06.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱԿՍՈՆ» Ապրանքա-Հոմքային Բորսա» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 14.07.2014թ.-ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Հ/Ա Գ-3 թաղ., 6բ շենք, թիվ 23 հասցեում գտնվող 79.3 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, 5 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 44.6 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարան (468.19 ք.մ. հողամաս՝ ընդհանուր բաժնային սեփականություն): Լոտի մեկնարկային գինը` 13800000 ՀՀ դրամ:
Աճուրդը հոլանդական եղանակով՝ 14.07.2014թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2014թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «իրատես de facto» թերթի 27-30.06.2014թ., N 44(542), էջ 9:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոսի 6/1

Հեռ..` +374 10 526185

Վեբ կայք` http://www.akson.am

Էլ. փոստ`