Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

08.07.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

Մրցույթ «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար
«Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը.
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով ,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ/դրանց առկայության դեպքում/,
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2014թ.-ի հուլիսի 09 -ից մինչև օգոստոսի 07-ը, ամեն օր ժամը 09:00 –ից 13:00 բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի`ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2014 թ.-ի օգոստոսի 12-ին ժամը` 14:00-ին, Ալափարսի դպրոցում, հասցե` Կոտայքի մարզ, գ.Ալափարս, 8-րդ փողոց, N 2/1: Տեղեկությունների համար զանգահարել 093.059933 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ.Ալափարս, 8-րդ փող., N 2/1

Հեռ..` +374 93 574083

Էլ. փոստ`