Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի N147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

22.07.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի N147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

Մրցույթ  «Երևանի  N 147  հիմնական  դպրոց»  ՊՈԱԿ-ի  տնօրենի  թափուր      պաշտոնն  զբաղեցնելո ւ համար«Երևանի  N147 հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ  քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը / հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  պատճենը,
4.տվյալ  հաստատության  զարգացման  ծրագիրը  / ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը  /դրանց  առկայության  դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն  ընդունվում են  2014թ. հուլիսի  29-ից  օգոստոսի  28-ը   ներառյալ    ամեն օր` ժամը  1100-1500-ը,  բացի շաբաթ  և  կիրակի օրերից:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի`  ըստ կարգի:Մրցույթը  տեղի կունենա  2014թ. սեպտեմբերի  2-ին,  ժամը 1400-ին, Երևանի N 147 հիմնական   դպրոցում, հասցեն`  Երևան, Կ.Ուլնեցի 1:Տեղեկությունների համար զանգահարել 24-50-20 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Կ. Ուլնեցի 1

Հեռ..` +374 10 245020