Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Երևանի «h.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

01.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Երևանի «h.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

Երևանի «h.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի պատճենը)
4. Հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ)
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են 2014թ.-ի օգոստոսի 6-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ, ժամը 1000- 1400, բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի «Հ.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում (Սվաճյան 42) հեռ. 73-34-40:
Մրցույթը տեղի կունենա 2014թ.-ի սեպտեմբերի 9-ին ժամը 1300-ին Երևանի «Հ.174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:

ԴՊՐՈՑԻ ԽՈՐՀՈՒՐԴ
 

Հասցե` ք. Երևան, Սվաճյան 42

Հեռ..` +374 10 733440