Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

01.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

Մրցույթ «Երևանի հ. 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար
«Երևանի հ. 181 հիմնական դպրոց»ՊՈԱԿ_ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը.
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով ,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ/դրանց առկայության դեպքում/,
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2014թ. օգոստոսի 6 -ից մինչև սեպտեմբերի 5-ը, ամեն օր ժամը 1000 –ից 1600 բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի`ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2014 թ.-ի սեպտեմբերի 9-ին ժամը` 14:00-ին, Երևանի հ.181 հիմնական դպրոցում,
հասցե` Ա. Բաբաջանյան 4:
Տեղեկությունների համար զանգահարել 010729824, 099743155 հեռախոսահամարով:


Դպրոցի խորհուրդ

Հասցե` ք. Երևան, Ա.Բաբաջանյան 4

Հեռ..` +374 10 729824

Վեբ կայք` school181.schools.am

Էլ. փոստ`