Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

14.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N 319-Ն որոշում

<<ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դպրոցական կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.Բարձրագույն կրթությունը, 3.ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են` ա)Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, բ )ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, գ )Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ )Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը(ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ), ե )Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը(դրանց առկայության դեպքում), զ)Աշխատանքային գրքույկի պատճենը, է )Զինվորական գրքույկի պատճենը(տղամարդկանց դեպքում): Փաստաթղթերի պատճենները ներկայացնել բնօրինակի հետ: Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են Արևուտի հիմնական դպրոցում` մինչև 2014թ.սեպտեմբերի 15-ը ժամը 16-00: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ժամը 11-00,Արագածոտնի մարզի Արևուտի հիմնական դպրոցում:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Արևուտ

Հեռ..` +374 94 826281

Էլ. փոստ`