Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

15.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման մասին)» կարգի 6-րդ կետ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի միջնակարգ դպրոցի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում ՝ հաստատության կառավարման խորհուրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքր (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը, (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փատաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի :
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի Ռինդի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել ՝( 0281) 6-14-96 կամ( 093) 25-99-13 հեռախոսահամարներով:

 


 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ , գ.. Ռինդ

Հեռ..` +374 281 61496