Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի մասին

21.08.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԱԿՍՈՆ» Ապրանքա-Հոմքային Բորսա» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Յունիբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ` ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 8-րդ փողոց, թիվ 1/7 հասցեում գտնվող 196.2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և 0.057239 հա մակերեսով հողամասի (հետագայում «գույք») 61000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով բաց աճուրդը՝ 08.09.2014թ.-ին և 11.09.2014թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր 3-րդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական եղանակով (մեկնարկային գնի նվազեցմամբ), մինչև 30.12.2014թ.: Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված 300000 ՀՀ դրամ նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Новое Время» թերթի 21.08.2014թ., N 2460(84), էջ 4:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոսի 6/1

Հեռ..` +374 10 526185

Վեբ կայք` http://www.akson.am

Էլ. փոստ`