Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի մասին

12.09.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 29.09.2014թ.-ից շարունակվում է «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1.- ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Պ. Սևակի փողոց թիվ 46 հասցեում գտնվող 279.61 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10.13 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 67.10 ք.մ. մակերեսով գոմ և 0.263 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 2927981 ՀՀ դրամ:
Լոտ 2. - ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Պ. Սևակի փողոց, թիվ 2 հասցեում գտնվող 364.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13.4 ք.մ. մակերեսով գոմ, 6.8 ք.մ. մակերեսով ջրավազան, 10.7 ք.մ. մակերեսով թոնրատուն, 10.1 ք.մ. մակերեսով պարիսպ և 0.1226 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4981139 ՀՀ դրամ:
Լոտ 3.- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Վրացյան փողոց, թիվ 85/8 հասցեում գտնվող 70.8 ք.մ. մակերեսով պահեստ և 0.0037 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7028251 ՀՀ դրամ:
Լոտ 4.-ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Գործարանային փող., թիվ 37 հասցեում գտնվող 251.07 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 31.16 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 159.42 ք.մ. մակերեսով գոմ, 23.82 ք.մ. մակերեսով պարիսպ և 0.1918 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 3341985 ՀՀ դրամ:
Լոտ 5.-ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Օզանյան փող., թիվ 15 հասցեում գտնվող 170.39 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0296 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 2260935 ՀՀ դրամ:
Լոտ 6.-ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Շահումյան փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող 181.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.4 ք.մ. մակերեսով մառան և 0.09 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 1429301 ՀՀ դրամ:
Լոտ 7.-ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 3/1 հասցեում գտնվող 236.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 28.8 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.0495 հա մակերեսով հողամաս (հողամասը բաժնային սեփականություն է՝ ½ բաժնեմասով: Առկա է նաև 19.14 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն): Լոտի մեկնարկային գինը` 1788335 ՀՀ դրամ:
Աճուրդը 29.09.2014թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Թիվ 1, 2 և 3 լոտերի աճուրդի ավարտը՝ 03.11.2014թ., իսկ թիվ 4, 5, 6 և 7 լոտերի աճուրդի ավարտը՝ 08.10.2014թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում 2470103078480000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես de facto» թերթի 12-15.09.2014թ., N 55 (553),էջ 10:

Հասցե` ք.Երևան, Ագաթանգեղոսի 6/1, 4-րդ հարկ

Հեռ..` +374 10 564513

Վեբ կայք` http://www.flores.am

Էլ. փոստ`