Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

16.09.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության» մասին կարգի 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ' հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են' 1. ՀՀ քաղաացիությունը, 2. բարձրագույն կրթությունը, 3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը ( հավաստագիր ):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են' 1. դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավուքի ( հավաստագրի) պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( ներկայացնել մրցույթից առնվազն 3օր առաջ) , 5. հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայությանդեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճեն: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Փատաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 16-ը նեռարյալ, ամեն օր,ժամը10-ից մինչև 15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, ժամը 16-ին, Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում: Հասցեն' Նոր Նորքի 2-րդ զանգված Ն.Ստեփանյան 3:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 63-55-70 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Ն. Ստեփանյան 3

Հեռ..` +374 10 635570

Էլ. փոստ`