Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Շիրակի մարզի «Ղազանչիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

16.10.2014

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շիրակի մարզի «Ղազանչիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզի <<Ղազանչիի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
բ) բարձրագույն կրթությունը,
գ) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
- Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
- Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ),
- Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
- Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Ղազանչիի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդին` ամեն օր, ժամը 09:30-ից 14:30, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ղազանչիի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Ղազանչիի միջնակարգ դպրոցում (հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ղազանչի, հեռ. 094 82-12-25) կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (ք. Գյումրի, Գայի 14, 0312 5-05-10):

ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ղազանչի

Հեռ..` +374 94 821225

Էլ. փոստ`