Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

17.10.2014

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջն. դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1,ՀՀ քաղաքացիությունը, 2.Բարձրագույն կրթությունը, 3,ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1,Դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3,Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4,Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6,Աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակի հետ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ,ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 28-ին ժամը 13:00-ին, Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել (094)94-89-47 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ. Կաթնաղբյուր

Հեռ..` +374 93 966204 կամ +374 94 948947

Էլ. փոստ`