Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին

22.10.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25_ի թիվ 224_Ն որոշում

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
2014 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 115 Ա/1 հրամանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից տրվում է հայտարարություն «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության (նշանակման) համար: Մրցույթը կանցկացվի 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 1100–ին, Կառավարական 3 շենքի 3-րդ հարկում, նախարարության խորհրդակցության սենյակում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի անձնագրով նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Երեխայի իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2014 թվականի նեյեմբերի 26-ը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. դիմում
2. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները
3. մեկ լուսանկար` 3x4 չափի
4. քաղվածք` աշխատանքային գրքույկից
5. ինքնակենսագրություն
6. կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/
7. տեղեկանք` մշտական բնակության վայրից
8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
9. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
10. հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը: Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
58-37-51:

 

 

Հասցե` ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական 3 շենք

Հեռ..` +374 10 565321

Վեբ կայք` http://www.mlsa.am

Էլ. փոստ`