Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

29.10.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար.
ՀՀ Տավուշի մարզի «Այգեհովիտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ- ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Հայտերն ընդունվում են 2014թ. նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումն անցկացվելու է ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցում, գ. Այգեհովիտ, 1-ին փողոց, շ. 89 հասցեում:
Տեղեկությունների համար զանգահարել 093 614 422 հեռախոսահամարով:
Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ՝ Ս. Մովսիսյան

Հասցե` ՀՀ, Տավուշ, գ.Այգեհովիտ, 1-ին փողոց, շենք89

Հեռ..` +374 93 614422

Էլ. փոստ`