Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրապարակային ծանուցում

18.11.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ադամանդ» ԵԱՀԲ» ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում տեղի կունենա "Ֆլորես" ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող` ք. Երևան, Աջափնյակ համ., Շիրազի փ., թիվ 3/13 հասցեում գտնվող, 444.4 ք.մ ավտոտեխսպասարկման կետի և 2156 ք.մ հողամասի, 70864000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, բաց աճուրդը: Աճուրդի առաջին երկու փուլերը դասական եղանակով` 08.12.2014թ-ին և 09.12.2014թ.ին ժ. 12:00-ին, այնուհետև աճուրդի փուլերը` 10.12.2014թ.-ին ժ. 12:00-ին և հաջորդող աշխատանքային օրերին նույն ժամին հոլանդական եղանակով, յուրաքանչյուր փուլում մեկնարկային գնի իջեցումով:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և կազմակերպչի կողմից տրված 708640 ՀՀ դրամ նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ի 16048053452000 հաշվին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն:
Մանրամասն տես "Իրատես դե ֆակտո" թերթի N 71/569, 2014թ., էջ 8 և 21.11.2014թ.-ի նույն թերթի համարում:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1

Հեռ..` +374 10 563107

Վեբ կայք` http://www.yercomex.am

Էլ. փոստ`