Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

26.11.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի <<Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
4. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
5. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
6. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
7. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը,
8. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
9. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
10. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցում՝ 2014 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000 -ից մինչև 1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 16-ին, ժամը 1200 -ին, Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցում (հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Մեծ Մանթաշի, հեռ. 094 58-34-84, 098 04-22-61) կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (ք. Գյումրի, Գայի 14, 0312 5-05-10):



ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Մեծ Մանթաշ

Հեռ..` +374 94 58-34-84

Էլ. փոստ`