Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «Երևանի Մուրացանի անվան հ 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

22.12.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Մուրացանի անվան հ 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

Հայտարարություն
«Երևանի Մուրացանի անվան հ 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

«Երևանի Մուրացանի անվան հ18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը:
2. Բարձրագույն կրթությունը:
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը՝ հավաստագիր:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով:
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը:
3. Հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը:
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից 3 օր առաջ/:
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2015 թվականի հունվարի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի հ 18 հիմնական դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2015թ փետրվարի 4-ին, ժամը 13.00-ին Երևանի հ 18 հիմնական դպրոցում, հասցեն՝ Երևան Բագրատունյաց 32:
Տեղեկությունների համար զանգահարել /010/48-39-71 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Բագրատունյաց -32

Հեռ..` +374 10 483971

Էլ. փոստ`