Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

29.01.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.       ՀՀ քաղաքացիությունը,

2.       Բարձրագույն կրթությունը,

3.       ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.       Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.       ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.       Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,

4.       Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),

5.       Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

6.       Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

        Փաստաթղթերն ընդունվում են  մինչև 2015թ. փետրվարի 27ը ներառյալ,ամեն օր` ժամը 10.00-ից 15.00-ը, բացի շաբաթ և       կիրակի օրերից:

        Փաստաթղթերի  ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

         Մրցույթը տեղի կունենա  2015թ.մարտի 10-ին ` ժամը 14.00-ին , ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ   դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել (093)  60016 հեռախոսահամարով:

Հասցե` 1729 ՀՀ Լոռու մարզ գ. Ջիլիզա, փողոց 1, շենք 12

Հեռ..` +374 253 6-00-16

Էլ. փոստ`