«ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
13.02.2015
«ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.Բարձրագույն կրթությունը, 3.ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝ 1.Դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)պատճենը, 4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6.Աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակի հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2015թ-ի փետրվարի 21-ից մինչև մարտի 22-ը ներառյալ,ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2015թ-ի մարտի 31-ին ժամը 13:00-ին, Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել (094)94-89-47 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ. Կաթնաղբյուր
Հեռ..` +374 93 92-20-52
Էլ. փոստ`