Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՓ-ՄՀԾՁԲ-02/15» ծածկագրով բաց ընթացակարգի մասին

25.02.2015

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` «Հայփոստ» ՓԲԸ
«Գնումների մասին» ՀՀ օրենք, հոդված 24

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության կողմից մարքեթինգի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթ

1. Սույն  հայտարարության տեքստը հաստատված է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ (այսուհետ նաև՝ Պատվիրատու), Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 26.03.2013 թ.-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2. Մրցույթի ծածկագիրը՝ ՀՓ-ՄՀԾՁԲ-02/15:
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք.Երևան, Սարյան 22 հասցե:
4. Պատվիրատուն հայտարարում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ››-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ մարքեթինգի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի նախագիծը կցված լինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածն է:
7. Ցանկացած անձ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը՝ ժամը 11:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորությունների›› բաժնում, ինչպես նաև ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ֆեյսբուքյան էջում: ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային և ֆեյսբուքյան կայքերի հասցեներն են՝ www.haypost.am և https£//www©facebook©com/haypost©am?fref=ts համապատասխանաբար:
10. Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
11. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
12. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
13. Հայտերի բացման օրն է՝ ս.թ. մարտի 6-ը, ժամը 11:00:
14. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:
15. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ՝ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 5-րդ հարկ, Գնումների վարչություն:
16. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն՝ ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով:
 

Հասցե` ք. Երևան, Սարյան 22

Հեռ..` +374 10 514557

Վեբ կայք` http://www.haypost.am

Էլ. փոստ`