Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

27.02.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված« Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձարագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքր /հավաստագիր/ Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում /,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնագրի հետ։
Փաստաթղթերը ընդունվում են 2015 թ. փետրվարի 28-ից մինչև 2015 թ. մարտի 30-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի րնդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2015 թ-ի ապրիլի 8-ին ժամր 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում։
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Ծովասար։
Տեղեկությունների համար զանգահարել 093616383 հեռախոսահամարով։

 

 

Հասցե` ՀՀ,Գեղարքունիքի մարզ, գ. ԾՈՎԱՍԱՐ

Հեռ..` +374 93 616383

Էլ. փոստ`