Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍ ԳՅՈՒՂԻ N2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

20.04.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍ ԳՅՈՒՂԻ N2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ մասին» կարգի 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Դպրոցի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2. Բարձարագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքր /հավաստագիր/ Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում /,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ։
Փաստաթղթերը ընդունվում են 2015 թվականի մայիսի 4-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի րնդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2015 թ-ի հունիսի 11-ին ժամր 12:00-ին, Երանոս գյուղի N 2 միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս, 6-րդ փողոց, շենք 8։
Տեղեկությունների համար զանգահարել (0262) 6-00-63, 077-37-40-05 հեռախոսահամարով։

 

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.ԵՐԱՆՈՍ

Հեռ..` +374 262 6-00-63

Էլ. փոստ`