Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ԳՄՄԿ ՀՈԱԿ ԲԸԱՇՁԲ 2015/1» ծածկագրով բաց ընթացակարգի մասին

21.04.2015

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` «Գառնիի Մարզամշակութային Կենտրոն» ՀՈԱԿ
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2015 թվականի <<ապրիլի>> <<17>> թիվ <<1>> որոշմամբ և հրապարակվում է
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն

Բաց ընթացակարգի ծածկագիրը` <<ԳՄՄԿ ՀՈԱԿ ԲԸԱՇՁԲ 2015/1>>

Պատվիրատուն`<<Գառնիի Մարզամշակութային Կենտրոն>> ՀՈԱԿ, որը գտնվում էԿոտայքի մարզ գ. Գառնիի Ստ. Շահումյան 6 հասցեում,հայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել `<<Գառնիի Մարզամշակութային Կենտրոն>> ՀՈԱԿ-ի կարիքների համար շենքում մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` <<40>>-րդ օրը ժամը <<_12:00_>>-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար : Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել <<Գառնիի Մարզամշակութային Կենտրոն>>ՀՈԱԿ-ի 2-րդ հարկ տնօրենի աշխատասենյակ մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 40-րդ օրվա ժամը 16:00-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Հայտերի բացումը տեղի կունենա 40-րդ օրվա ժամը 12:00-ին <<Գառնիի Մարզամշակութային Կենտրոն>>ՀՈԱԿ-ի 2-րդ հարկ տնօրենի աշխատասենյակում Ստ. Շահումյան 6 հասցեում:

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել Գնումների աջակցման կենտրոն` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների (ինչպես նաև այլ պահանջների մասով)` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող`Արփինե Բաղդասարյանին։
Հեռախոս`099699558։
Էլ.փոստ` geghardvalley@mail.ru ։
Պատվիրատու`<<Գառնիի Մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ ։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ գ. Գառնիի Ստ. Շահումյան 6

Հեռ..` +374 99 699558

Էլ. փոստ`