Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 72 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

15.10.2020

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետք է սահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր, որի ընտրությունը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշմամբ: Մրցույթը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 1108-Ա որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից` մասնակիցների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24 -ի N 1565-Ն որոշմամբ և Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. Մրցույթի մասնակցության հայտ (ձևը կցվում է)՝ լրացված և ստորագրված, որը պետք է ներառի հայտ ներկայացրած կազմակերպության (Ա/Ձ) անվանունը, ՀՎՀՀ-ն, պետական գրանցման հասցեն, ղեկավարի անունը և ազգանունը, անձնագրի սերիա-համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
2. ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշմամբ և Հանձնաժողովի կողմից հաստատված Օպերատորին ներկայացվող հիմնական պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը։
3. Ներկայացված պահանջների համապատասխան մակնշման իրականացման առաջարկվող մեխանիզմի հայեցակարգը և ընդհանուր նկարագիրը։
4. Օպերատորի կողմից մշակվող համակարգի նախագծի կառավարման պլան (Աշխատանքներ, ժամկետներ)։
5. Մրցույթին համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև համատեղ գործունեության պայմանագիրը։ Հայտի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները։ Համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):
6. Այլ լրացուցիչ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության):
7. Հայտերն կընդունվեն միայն 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը ներառյալ՝ ժամը 9:00-18:00-ը: Հայտերը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊԵԿ քարտուղարության պետ Անի Բարխուդարյանին՝ ՀՀ, ք. Երևան, Խորենացի 3,7 հասցեով:
8. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060 54 43 10, 060 54 49 63 հեռախոսահամարներով կամ գրել ani_barkhudaryan@taxservice.am էլ. փոստի հասցեով:
9. Օպերատորին և համակարգին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտի ձևը ներկայացված են սույն հայտարարությանը կից ներկայացվող փաստաթղթերում։

Հասցե` ք․ Երևան, Մ․ Խորենացի 3, 7

Հեռ..` 060544310, 060544963

Վեբ կայք` www.petekamutner.am

Էլ. փոստ`