Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի գույքի աճուրդ-վաճառքի մասին

28.11.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Կոմուննախագիծ » ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյան Էդուարդի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.11. 2014թ. հայտարարված «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի  աճուրդը  չի  կայացել  հայտ չլինելու պատճառով: 16.12.2014թ.  ժամը 16:00-ին Երևան  քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում  ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9¤ սնանկ ճանաչված «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող գույքի /մեքենա-սարքավորումների/ աճուրդ վաճառք :  Լոտ   47  պոլիգրաֆիկ  մեքենաներ 6 հատ 6705ՀՀ դրամ, Լոտ  15,21-23 Կիպլիգել, 6 հատ, տեոդոլրտներ 23 հատ, նիվելիրներ  18 հատ ընդհանուր մեկնարկային գինը` 50912ՀՀ դրամ,: Լոտ 64 գեներատոր`2396ՀՀ դրամ: Լոտերի ընդհանուր գումարը կազմում է 60013ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:        Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 %-ը և 5 %-ը:        Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ԲԲԸ-ի «Կոմուննախագիծ» ՓԲԸ-ի հ/հ 2470101323030000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանին (094) 209357 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Ա. Տիգրանյան 5/2, բն. 58

Հեռ..` +374 94 209357