Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և « Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձի կողմից գրավադրված «Մեխանիզատոր » ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ վաճառքի մասին

27.02.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. փետրվարի 20-ին ժամը 15.30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու էր սնանկ ճանաչված «Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի և « Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձի կողմից գրավադրված «Մեխանիզատոր » ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան Արցախի 47/2 հասցեում գտնվող գույքերի աճուրդ վաճառք՝ 7 առանձին լոտերով, սակայն աճուրդ վաճառքը չկայացավ հայտ չլինելու կապակցությամբ:
2015թ. մարտի 20-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու է սնանկ ճանաչված « Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձի կողմից գրավադրված «Մեխանիզատոր » ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան Արցախի 47/2 հասցեում գտնվող գույքերի աճուրդ վաճառք՝ 7 առանձին լոտերով, ընդհանուր մեկնարկային գինը 464.521,500 ՀՀ դրամ:

Լոտ 3 - «Մեխանիզատոր» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան Արցախի փողոցի 47/2 հասցեում գտնվող 1.12565 հա. մակերեսով հողամաս, 206.4 քմ մակերեսով արտադրամաս և վարչական շենք, 54քմ մակերեսով ենթակայան, 158.4 քմ մակերեսով պահեստ, 1273.9քմ մակերեսով գարեջրի գործարան և 301.6 քմ մակերեսով ճաշարան (սեփ. վկ. թիվ 2734072, տրվ. 28.10.2010թ.): Գնորդի կողմից լրացուցիչ պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կատաստրային արժեքը՝ որը վճարված չէ, ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 348.650.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Գարեջրի արտադրության հոսանքագիծ` 1 կոմպլեկտ, մեկնարկային գինը` 96.045.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Բուֆերային տանկերներ 3 հատ իրենց լյուկերով 1500լ. տարողությամբ: 1 հատի մեկնարկային գինը` 190.000 ՀՀ դրամ, ընդամենը 570.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 – Խմորման տակառներ իրենց լյուկերով 12000խմ. տարողությամբ ` 8 հատ, 1 հատի մեկնարկային գինը` 845.500 ՀՀ դրամ, ընդամենը` 6.764.000 ՀՀ դրամ:
Լոտ 7 - «Չիլլեր» ARAF 0644A գարեջրի սառնարան 1 հատ` մեկնարկային գինը 11.875.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 – Մետաղյա տակար 2 մ/խ տարողությամբ 2 հատ: 1 հատի մեկնարկային գինը`47.500 ՀՀ դրամ, ընդամենը`95.000 ՀՀ դրամ:
Լոտ 9 – Օդամղիչ կոմպրեսոր CB 4F-500LB-75 1 հատ , մեկնարկային գինը 522.500 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <Անելիք բանկ> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ` Ա/Ձ Հայկ Կոշեցյան 11804004318413 «Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Էրեբունու գինու գործարան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540