Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԱ ՊԵԿ կարիքների համար ՊԵԿ - ՇՀԾՁԲ-11/2-14.10 ծածկագրով ավիասպասարկման ծառայությունների ձեռքբերում ընթացակարգի հրավեր:

17.04.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
ՀՀ Կառավարության 05.12.2013թ.-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ֊ՇՀԾՁԲ-11/2» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռքբերելու «Գնումների աջակցման կենտրոն» և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ծառայություն:
Սույն հրավերի ծածկագիրն է հանդիսանում` ՊԵԿ - ՇՀԾՁԲ-11/2-14.10
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով ոչ ուշ, քան 2014թ. ապրիլի 22-ը, ժամը 10:00։
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է Ա.Անանյանը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով, www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով, 2014թ. ապրիլի 22-ին, ժամը 10:00-ին։
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ավիասպասարկման ծառայությունների ձեռքբերումը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ավիասպասարկման ծառայությունների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև գնման առարկայի մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերով:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված՝
ա/ գնման ընթացակարգին մասնակցելու դիմում, ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոտի հասցեն,
բ/ գնային առաջարկ:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել ԳԱԿ- ՇՀԾՁԲ-11/2 ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 7

Հեռ..` +374 60 544698

Էլ. փոստ`