Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 19.09.2014թ. կայացած նիստի եզրակացությունների մասին

19.09.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 19.09.2014թ. կայացած նիստի եզրակացություններ.

1. Հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» ՍՊԸ (ՎԽ-021 լիցենզիա) կողմից 05.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 05.09.2014թ. ներկայացված «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը:

2. Հիմք ընդունելով «Լիմոն Գեյմս» ՍՊԸ (ԽՏ-005 լիցենզիա) կողմից 11.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն չտալ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ կողմից 11.09.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) հետևյալ հիմքերով`
- Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունը թելակարված է, սակայն կնքված չէ (ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման պահանջ):
- AM 14 007633 խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատում «Լիմոն Գեյմս» ՍՊԸ իրավաբանական հասցեն սխալ է նշված:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև4-ը չի համապատասխանում ՀՀ կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման «Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգով» հաստատված Ձև 4-ին` նշված չէ ամսաթիվը:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև4-ում նշված AM 14 002256 խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատի թվով 4 խաղային սարքավորումների համարները չեն համապատասխանում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համարակալված խաղային սարքավորումների համարներին:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև4-ում նշված է AM 14 002257 ծագման սերտիֆիկատի MF 0919 համարով խաղային սարքավորում, սակայն նշված համարով խաղային սարքավորումը պատկանում է AM 14 002258 ծագման սերտիֆիկատին:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700125

Էլ. փոստ`