Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար փորձարկման լաբորատորիայի /փորձարկման և չափման մեքենաների և սարքավորումների/ ձեռքբերման նպատակով «ՀՀ ԷՆ-ԲԸԱՊՁԲ14/1» ծածկագրով հայտարարված բաց ընթացակարգի հայտարարության և հրավերի մասին

19.09.2014

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

Պատվիրատուն` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը գտնվում է Մհեր ՄԿրտչյան 5 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել փորձարկման լաբորատորիայի /փորձարկման և չափման մեքենաների և սարքավորումների/ գնման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` «40»-րդ օրը ժամը «12:00»-ը։

Հասցե` ք. Երևան, Մ. Մկրտչյան

Հեռ..` +374 10 597232

Էլ. փոստ`