Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 07.10.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

08.10.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման
հանձնաժողովի 07.10.2014թ. կայացած նիստի արձանագրությունից

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 25.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 25.09.2014թ. ներկայացված «Լոտո Ծովամարտ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի «Ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» և «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» կետերում հստակ սահմանված չէ «Խաղահարթակի» յուրաքանչյուր վանդակում քանի «նավի» պատկեր կարող է լինել, որի արդյունքում շահումը որոշելու կարգը պարզ չի լինում:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 25.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 25.09.2014թ. ներկայացված «Տաքսի Լոտո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին:
3. Հիմք ընդունելով «Լիմոն Գեյմս» ՍՊԸ (ԽՏ-005 լիցենզիա) կողմից 24.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն չտալ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ կողմից 24.09.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) հետևյալ հիմքերով`
- «Լիմոն Գեյմս» ՍՊԸ (ԽՏ-005 լիցենզիա) կողմից 24.09.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև4-ում նշված է AM 14 002257 ծագման սերտիֆիկատով առանց համարի թվով մեկ խաղային սարքավորում, սակայն նշված խաղային սարքավորումը 23.09.2014թ. համարակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից (MF 0923):
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված AM 14 007633 խաղային սարքավորումների և խաղասեղանների ծագման սերտիֆիկատում որպես «Լիմոն Գեյմս» ՍՊԸ իրավաբանական հասցե նշված է` 0026 ք.Երևան, Մարկվարտի փ., տ.3/3, իսկ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում որպես «Լիմոն Գեյմս» ՍՊԸ իրավաբանական հասցե նշված է` Մարկվարտի փ., / շ / 3/3 / 50 Շենգավիթ 0006, Երևան, Հայաստան:
4. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ (ԽՏ-001 լիցենզիա) կողմից 26.09.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` համաձայնություն տալ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ (ԽՏ-001 լիցենզիա) կողմից 26.09.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) վերապահումով ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշված է, որ փոփոխությունը կատարվում է «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից 24.12.2013թ. հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության հետ 27.12.2013թ. համաձայնեցված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում, սակայն փոփոխությունը կատարվում է «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից 09.07.2014թ. հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության հետ 23.07.2014թ. համաձայնեցված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700125

Էլ. փոստ`