Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

27.03.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» հմ. 224-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենը՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կենտրոնի գործունեությունը, ապահովում է փորձագիտության զարգացումը, փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը, ինչպես նաև հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործածության երաշխավորումը։
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն.
2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Հարկերի մասին», «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,  ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշում, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
10) ռուսերենի կամ անգլերենի ազատ իմացություն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,
3) անձնագրի պատճենը,
4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
6) ինքնակենսագրություն,
7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին  կցագրման վկայականի պատճենները,
9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Մրցույթը կանցկացվի 2015 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15.00-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքում՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա։:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից 13.00։
Դիմող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը հանձնելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն:
Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 17.04.2015 թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դնմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (հեռ. 31-94-40)։
ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմ
 

Հասցե` ք.Երեւան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 10 319440