Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարիքների համար Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «ՏԾԻԳ-ԲԸԾՁԲ-2015/3ՏՀՃՀ» ծածկագրով բաց ընթացակարգի մասին

16.04.2015

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված համաձայն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2015 թվականի ապրիլի 15-ի թիվ 2 որոշմամբ և հրապարակվում է
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն

Բաց ընթացակարգի ծածկագիրը` ՏԾԻԳ-ԲԸԾՁԲ-2015/3ՏՀՃՀ

Պատվիրատուն` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարիքների համար Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 41-րդ օրը ժամը 16:00-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։
Գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում, հայտերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և /կամ/ անգլերեն լեզուներով։
Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում: Պատվիրատուն ապահովում է ռուսերենով կամ անգլերենով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 41-րդ օրվա ժամը 16:00-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով, 2015 թվականի մայիսի 27-ին ժամը 16:00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների (ինչպես նաև այլ պահանջների մասով)` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Հասմիկ Օրդուխանյանին։
Հեռախոս` (+37410) 58 05 23։
Էլ.փոստ` hordukhanyan@transportpiu.am։
Պատվիրատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 28 հասցե

Հեռ..` +374 10 580-523

Էլ. փոստ`