Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 11 հասցեում գտնվող «Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ուսումնական մասնաշենքի նկուղային հարկից 172.5 ք.մ. մակերեսով տարածքը

27.08.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 11 հասցեում գտնվող «Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ուսումնական մասնաշենքի նկուղային հարկից 172.5 ք.մ. մակերեսով տարածքի՝ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 12:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 103000 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 237300

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`