Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ ոստիկանության զորքերի կարիքների համար վարչական շենքի հարակից տարածքի կանաչապատման ծառայությունների ձեռք բերման համար «ՀՀ ԿԱ ՈԶ ՊԸԾՁԲ-2014/ԿԾ/30» ծածկագրով պարզեցված ընթացակարգի մասին

01.09.2014

Տիպ` Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի
2014 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1 արձանագրությամբ

Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը` ՀՀ ԿԱ ՈԶ ՊԸԾՁԲ-2014/ԿԾ/30

Պատվիրատուն` ՀՀ ոստիկանության զորքերը, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամաս հասցեում, հայտարարում է պարզեցված ընթացակարգ։
Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել վարչական շենքի և հարակից տարածքի կանաչապատման ծառայությունների գնման /մատակարարման/ պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
<<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարզեցված ընթացակարգի հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 10-րդ օրը ժամը 12:30-ն։ Ընդ որում փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալու օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դավթաշեն 4-րդ թաղամաս հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարությունը հրապարակման օրվանից հաշված 10-րդ օրվա ժամը 12:30-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների` ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող Ա. Մնացականյանին։
Հեռախոս`37-03-19։
Էլ.փոստ` policevp-gnumner@rambler.ru:
Այլ անհրաժեշտ տեղեկություններ` ՀՀ ոստիկանության զորքերի ԳՀ և ՓՁ բաժանմունք։
Պատվիրատու` ՀՀ ոստիկանության զորքեր։

 

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս

Հեռ..` +374 10 370319