Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ազատության պողոտա 2 նրբ. թիվ 9 հասցեում գտնվող «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 850.97 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը

17.09.2014

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ազատության պողոտա 2 նրբ. թիվ 9 հասցեում գտնվող «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 850.97 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 450000 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 237300

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`