Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Հովնաթան 33 հասցեում գտնվող «Երևանի Գ.Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 147.8 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը

29.01.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Հովնաթան 33 հասցեում գտնվող «Երևանի Գ.Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 147.8 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երկու օր ժամը 14:30-16:30 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 15000 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 23 73 00

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`