Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 06.06.2014թ. նիստի կայացրած

09.06.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 8-րդ մաս

<<Ինտեր Լոտո>> ՍՊԸ տնօրեն`

պարոն Արկադի Սիմոնյանին

ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 26

                       

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման

հանձնաժողովի 06.06.2014թ. կայացած նիստի արձանագրությունից

 

                        Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

Հիմք ընդունելով <<Ինտեր Լոտո>> ՍՊԸ կողմից 26.05.2014թ. ներկայացված <<Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ>> վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) և առաջնորդվելով <<Վիճակախաղերի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ Կանոնակարգի փոփոխությանը

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700156

Էլ. փոստ`