Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 03.07.2014թ. կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունները

04.07.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

03.07.2014թ. կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունները
1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 20.06.2014թ. ներկայացված «Լոտո Աշխատավարձ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով` համաձայնություն չտալ Կանոնակարգի փոփոխությանը հետևյալ հիմքով.
Կանոնակարգի փոփոխության «Ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» մասում նշված չէ «Աշխատող-Գործատու» խաղադաշտերի պաշտպանիչ շերտի տակ գտնվող թվերի մեկից ավելի համընկնման դեպքում շահումը որոշելու կարգը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր):
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 20.06.2014թ. ներկայացված գրությունը և «7Դ Լոտո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով` համաձայնություն չտալ Կանոնակարգին հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի «Շահումների բաշխումը ըստ շահումների տեսակների և չափի»  մասում շահումների տեսակը նախատեսված է գումարային, սակայն «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» և «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» մասերում և վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշում «Բոնուս» խաղադաշտի պաշտպանիչ շերտի տակ որպես շահում նախատեսված է` որոշակի գումար դրամային արտահայտությամբ կամ որևէ իր («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս):
- Կանոնակարգի «Շահումների տալու վայրը, ժամկետները» մասում նշված ակնթարթային մասի շահումների վճարման ժամկետը չի համապատասխանում «Վիճակախաղի մասնակիցների իրավունքները ու պարտականությունները» մասում և տոմսի աշխատանքային նմուշում նշված ժամկետին:
- Վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշում նշվում է նաև «Ինտեր Լոտո» ՍՊԸ այլ վիճակախաղի անվանում` «Լոտո Սլոթ»:
 

Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1

Հեռ..` +374 60 700125

Վեբ կայք` http://www.minfin.am

Էլ. փոստ`