Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 18.07.2014թ. կայացած նիստի եզրակացություններ

22.07.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող
հանձնաժողովի 18.07.2014թ. կայացած նիստի եզրակացություններ.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 04.07.2014թ. ներկայացված գրությունը և կից փաստաթղթերը, 18.07.2014թ. ներկայացված «Լոտո Աշխատավարձ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նոր փոփոխությունը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 18.07.2014թ. ներկայացված «Լոտո Աշխատավարձ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 04.07.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 04.07.2014թ. ներկայացված «7Դ Լոտո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700156

Վեբ կայք` http://www.minfin.am

Էլ. փոստ`